շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
5,1 մագնիտուդով երկրաշարժ՝ Մեքսիկայում

5,1 մագնիտուդով երկրաշարժ՝ Մեքսիկայում

Մեքսիկայի Գերերո նահանգում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել երևանյան ժամանակով 04։01-ին։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 187 հազար բնակչություն ունեցող Չիլպանսինգո քաղաքից 43 կիլոմետր հարավ-արևմուտք, օջախը՝ 80 կմ խորության վրա։

 

  • Կիսվել: