ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանը կմասնակցի Defender-23 զորավարժություններին

Հայաստանը կմասնակցի Defender-23 զորավարժություններին

Ապրիլի 22-ին Հայաստանը կմասնակցի Defender-23-ին․ սպասվում է, որ մոտ 9 հազար ամերիկացի զինծառայողներ կմասնակցեն այդ զորավարժություններին։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալը։

«Դրանք ամենամյա, գրեթե երկամսյա զորավարժություններ են, որոնք կենտրոնացած են ԱՄՆ – ում տեղակայված ուժերի ռազմավարական տեղակայման, նախապես ստեղծված պաշարների օգտագործման եւ եվրոպական դաշնակիցների ու գործընկերների հետ օպերատիվ համատեղելիության հարցերի վրա»,- հայտարարել է Սաբրինա Սինգհը Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Զորավարժությունն անցկացվում է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարության ղեկավարությամբ։

ԱՄՆ-ից բացի, զորավարժություններին կմասնակցեն Ալբանիայի, Հայաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Կոսովոյի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Նիդեռլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի զինվորականները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: