երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Զրոյական հարկեր անձնական իրերի և մեքենայի համար. հայրենադարձությունը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է

Զրոյական հարկեր անձնական իրերի և մեքենայի համար. հայրենադարձությունը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է

Զրոյական հարկեր անձնական իրերի և մեքենայի համար. ինչպես ասում են, ընտանիքով հավաքվում, տուն-տեղ վերցնում և վերադառնում ենք մեր սիրելի հայրենի։ Այս մասին Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Պատգամավորը, մասնավորապես, նշել է․

«Շուրջ կես տարվա թիմային աշխատանքի արդյունքում հայրենադարձությունը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է:

Արտերկիր արտագաղթած սիրելի՛ հայրենակիցներ, անկախ նրանից՝ դուք ՀՀ քաղաքացի եք թե ոչ, ՀՀ-ում ունեք հաշվառում թե ոչ, եթե ՓԱՍՏԱՑԻ 3 ՏԱՐԻ (ճշտվելու է համապատասխան ծրագրի միջոցով) չեք ապրել Հայաստանում և ցանկանում եք մշտական բնակություն հաստատել հայրենիքում, ապա առանց որևէ մաքսատուրքերի և հարկերիի կարող եք ներկրել ձեր անձնական իրերը՝ տեխնիկա, կահույք, հագուստ… և այլն, ինչպես նաև մինչև վերադարձնն առնվազն 6 ամիս ձեզ պատկանող մեկ ավտոմեքենա:
Ներկայիս օրենսդրությամբ, եթե անձը ՀՀ քաղաքացի է, կամ ունի Հայաստանում գրանցում, ապա անկախ այն հանգամանքից, թե որքան է բացակայել երկրից, չի համարվում հայրենադարձ և չի ստանում արտոնություն:

Արտոնություններն այսքանով չեն սահմանափակվում: Ծավալուն այս նախագիծն առաջիկա օրերին կներկայացնեմ լայվերի, հարցազրույցների, ասուլիսների և տեսահոլովակների միջոցով: Ինչպես նաև կաշխատենք համապատասխան մարմինների հետ և կպատրաստենք մատչելի ուղեցույց՝ գործընթացն էլ ավելի մատչելի և պարզ դարձնելու համար։

Շնորհակալ կլինեմ ԶԼՄ ներկայացուցիչներին աջակցության համար:

Նախագծի մշակմանն օժանդակելու համար շնորհակալ եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, ՀՀ մաքսային ծառայության պրոֆեսիալ անձնակազմին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և ՀՀ արդարադատւթյան ներկայիս նախարար Ռուսատամ Բադասյանին»։

  • Կիսվել: