ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ սեպտեմբերին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 5.8 և 6.9 տոկոսով

Ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ սեպտեմբերին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 5.8 և 6.9 տոկոսով

Հայաստանում  բենզինի և  դիզելային վառելիքի գներն 2023 թվականի սեպտեմբերին, նախորդ ամսվա  համեմատ, աճել են 5.8  և 6.9 տոկոսով:

Այս մասին հայտնում են ՀՀ Վիճակագրական կոմիտեից՝ հավելելով, որ 2023թ. սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.4 տոկոս գնաճ և դիզելային վառելիքի 17.4 տոկոս գնանկում, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ բենզինի 18.1 տոկոս  գնաճ և դիզելային վառելիքի՝ 6.2 տոկոս գնանկում:  

  • Կիսվել: