Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեն ենթարկվել է կիբերհարձակման
Հոկտեմբերի 13-ի երեկոյան հաքերային խումբը կիբերհարձակում է իրականացրել Ադրբեջանի պետական տեղեկատվական ենթակառուցվածքների դեմ՝ թիրախավորելով ավելի քան 100 պետական դոմեյն։ Հարձակման հետևանքով խափանվել են մի շարք պետական մարմինների կայքեր։
Ինչպես հայտնում է APA-Economics-ը՝ վկայակոչելով Հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությանը, տեխնիկական միջոցառումների արդյունքում սահմանափակվել է հարձակման ազդեցությունը, և ապահովվել է կայքերի անխափան աշխատանքը։
Ծառայությունը շարունակում է միջոցառումները՝ կիբերանվտանգությունն ապահովելու համար։


