Ռուսաստանը ապրիլի 1-ից կարգելի բենզինի արտահանումը
Ռուսաստանը ապրիլի 1-ից կարգելի բենզինի արտահանումը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ աղբյուրի՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն Էներգետիկայի նախարարությանն արդեն իսկ հանձնարարել է պատրաստել համապատասխան որոշման նախագիծ՝ արտադրողների համար բենզինի արտահանումը արգելելու վերաբերյալ:
Նշվում է, որ, ըստ երևույթին, արգելքը կտարածվի բենզինի արտահանմամբ զբաղվող բոլոր ընկերությունների ու անհատ ձեռներեցների վրա։
«Այն կգործի ժամանակավորապես՝ ներքին շուկայում վառելիքի գների կայունացման և ներքին պահանջարկի ապահովման կայունացման համար։ Ենթադրվում է՝ սահմանափակումն ուժի մեջ կլինի մինչև հուլիսի վերջ»,- նշում է աղբյուրը։


