չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
Թրամփը չի բացառել Թուրքիային Եմենի հուսիթների դեմ գործողություններին ներգրավելու հնարավորությունը

Թրամփը չի բացառել Թուրքիային Եմենի հուսիթների դեմ գործողություններին ներգրավելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Թուրքիային Եմենի հուսիթների դեմ պատասխան գործողություններին մասնակցելու հրավեր ուղարկելու հնարավորությունը։

«Ես կարող եմ դա անել։ Նախագահ Էրդողանն իմ հիանալի ընկերն է։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նախագահ Էրդողանին»,- լրագրողների՝ Թուրքիային հնարավոր հրավերի մասին հարցին ի պատասխան՝ հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ հուսիթներն իրենց «շատ վատ» են պահում, և հայտնել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ ունեցած զրույցի մասին։

Անդրադառնալով Իրանին՝ Թրամփը նշել է, որ որոշում կկայացնի այդ հարցի վերաբերյալ՝ առանց մանրամասներ ներկայացնելու։

  • Կիսվել: