Wildberries-ի ղեկավարությունը դժգոհում է Վերին Լարսի անցակետի ցածր թողունակությունից
Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը խոչընդոտվել է «Վերին Լարս» անցակետի ցածր թողունակությամբ։
Այս մասին, Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հայտարարել է Wildberries-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը ՝ ելույթ ունենալով Դաշնային հարկային ծառայության «Հարկային էկոհամակարգ.մարդիկ և տեխնոլոգիաներ» համաժողովի ընթացքում:
«Մենք մշտապես խնդիրներ ունենք Վերին Լարսի մաքսակետի հետ։ Կարծում եմ, նրանք, ովքեր նույնպես օգտվում են այս ճանապարհից, տեղյակ են դրա մասին: Այստեղ հարցը նույնիսկ փաստաթղթերի հետ կապված խնդիրը չէ. զուտ ֆիզիկապես տվյալ կետը չի կարող մեծ թվով մեքենաներ բաց թողնել, չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականին գծերի թիվը երեքից դարձել է վեց», - դժգոհել է նա։
Բակալչուկը նշել է, որ այդ ուղղության համատեքստում առաջարկներ են հնչել դիտարկել ծովով առաքման այլընտրանքային ուղին ։ «Քանի որ երբ ամառը սկսվի, և Հայաստանից ծիրանը գնա, «այդ ժամանակ հաստատ ոչ ոք չի կարող ապրանքներով ոչ այնտեղ գնալ, ոչ էլ վերադառնալ», - ասել է Wildberries-ի ղեկավարը: