ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
Ստամբուլում հեղեղների պատճառով ավելի քան 3057 մարդ ստիպված է եղել տարհանվել

Ստամբուլում հեղեղների պատճառով ավելի քան 3057 մարդ ստիպված է եղել տարհանվել

Ստամբուլում ընդհանուր առմամբ 3057 մարդ ստիպված է եղել տարհանվել ուժեղ անձրևների հետևանքով առաջացած հեղեղների պատճառով, հաղորդում է AP-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Ըստ «Հուրիեթ» թերթի՝ վեց մարդ անհետ կորած է համարվում։ Մեկ օր առաջ հաղորդվել էր, որ քաղաքում հեղեղների պատճառով մահացել է երեք մարդ։

Ստամբուլի շրջակա միջավայրի նախարար Մուրատ Քուրումը Daily Sabah-ին ասել է, որ ուժեղ անձրևներն ու ջրհեղեղը 48 սողանքի և 53 շենքի փլուզման պատճառ են դարձել։ Աղետից տուժել է մոտ 300 ընկերություն։

Քուրումը այս տեղատարափը Ստամբուլի համար անվանել է վերջին 83 տարվա ռեկորդային։

Քաղաքում դպրոցները երկու օրով չեղարկվել են, իսկ օդանավակայանում խափանումներ են եղել։ Բնակիչներին կոչ է արվում հնարավորության դեպքում մնալ տանը և խուսափել մոտոցիկլետներից և անձնական տրանսպորտային միջոցներից։

Քաղաքի աղետների համակարգման կենտրոնը կանխատեսում է ուժեղ տեղումներ մինչև հոկտեմբերի 17-ը։

 

  • Կիսվել: