ՀՀ-ի հանքարդյունաբերությունը պետք է գրավի իր տեղը տեխնոլոգիապես փոփոխվող աշխարհում․ փորձագետ
Տեխնոլոգիապես զարգացող աշխարհում, որտեղ արդեն մեզ հայտնի և հազվագյուտ մետաղմերը գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում, նման ֆորումների իմաստն այն է, որ տվյալ երկիրը գրավի իր արժանի տեղը այդ գործընթացնսրում, քանզի հանքարդյունաբերություն ունեցող երկիրը պետք է ունենա արժանավայել ապագա։ Այս մասին Mining Armenia 26 ֆորումի շրջանակում ճեպազրույցի ժամանակ նշեց Միջազգային հանքարդյունաբերական ոլորտի ղեկավար Մարկ Կուտիֆանին։
Նրա խոսքով Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը արդեն իսկ ունի զգալի ձեռքբերումներ, այժմ ժամանակն է նորերը գրանցելու։



