շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Վրաստանի համար վերջին տարիներին բանջարեղենի և մրգերի հիմնական գնորդը ՌԴ-ից հետո Հայաստանն է

Վրաստանի համար վերջին տարիներին բանջարեղենի և մրգերի հիմնական գնորդը ՌԴ-ից հետո Հայաստանն է

Վրաստանը 2024 թվականի առաջին 9 ամիսներին Ռուսաստանին մրգեր և բանջարեղեն է վաճառել ռեկորդային՝ 100 միլիոն դոլարով, հայտնել է Վրաստանի վիճակագրական ծառայությունը, տեղեկացնում է Sputnik Грузия-ն։

Նշված ապրանքների մատակարարումները Ռուսաստան նախորդ տարվա համեմատ աճել են 36 տոկոսով։ Ամենաշատը Ռուսաստանը դեղձ, նեկտարին և սալոր է գնել Վրաստանից։ Առաքումները հատկապես ավելացել են Ռուսաստանում ամառային սեզոնի ավարտով։

Վրաստանի համար վերջին 7 տարիների ընթացքում բանջարեղենի և մրգերի հիմնական գնորդը Ռուսաստանն է։ Հաջորդը Հայաստանն ու Իսպանիան են։

 

  • Կիսվել: