ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վերջին տարիներին գիտության ֆինանսավորումը հսկայական չափերով մեծացել է

Վերջին տարիներին գիտության ֆինանսավորումը հսկայական չափերով մեծացել է

Կառավարությունը սահմանեց ԲՏՃՄ ուղղություններով պետության համար առաջնահերթ և 
կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորող քաղաքացիներին պարտադիր 
զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և 
բուհերի ու մասնագիտությունների ցանկը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության ռազմավարական նպատակներից 
մեկը Հայաստանի տեխնոլոգիական զարգացումն է: «Այդ ուղղությամբ շատ կոնկրետ քայլեր ենք արել, վերջին տարիներին գիտության ֆինանսավորումը հսկայական չափերով մեծացել, կրկնապատկվել է»,- ասաց նա:

Նա նշեց, որ գիտության ոլորտում երիտասարդների ներգրավմանն ուղղված ծրագրեր են 
իրականացնում: Վարչապետը նաև նկատեց, որ չզեկուցվող հարցերի շրջանակում «Թումո» 

կենտրոնին Պուշկինի փողոցում տարածք հատկացնելու մասին որոշում են կայացրել:

«Առանձնահատուկ դժվարություններ ունենք Խորհրդային Միության ուսումնարանների 
վերակենդանացման պրոցեսում, խորհրդային համակարգում դրանք իրենց դերը կատարել են, 
բայց այս անցումային շրջանում դրանք վակուումի մեջ են հայտնվել, և դա նույնպես 
ռազմավարական նշանակության հարց է՝ այդ համակարգը վերակենդանացնելը»,- ասաց նա և 
կարևորեց մասնավոր հատվածի ներգրավվածությունը:
Նա ընդգծեց, որ երբ բուհական համակարգի մասին խոսում ենք, մեր մտքերը պետք է 
կենտրոնանան ակադեմիական քաղաքի վրա:

  • Կիսվել: