հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Վերակառուցվելու և գործարկվելու են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի հետ Հայաստանի սահման» և «Երասխ-Նախիջևանի հետ Հայաստանի սահման» երկաթուղային հատվածները. Կառավարության 5-ամյա ծրագիրը

Վերակառուցվելու և գործարկվելու են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի հետ Հայաստանի սահման» և «Երասխ-Նախիջևանի հետ Հայաստանի սահման» երկաթուղային հատվածները. Կառավարության 5-ամյա ծրագիրը

Կառավարության տրանսպորտի ոլորտի քաղաքականության հիմքում է լինելու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ ընդգրկված հիմնական ենթակառուցվածքների կառուցումը, վերականգնումն ու արդիականացումը: Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նպատակը Հայաստանը տարածաշրջանային և միջազգային լոգիստիկ կապուղիներին ինտեգրելն է։ Այս մասին ասված է Կառավարության 5-ամյա ծրագրում։

«-Գործարկվելու է TRIPP ուղու երկաթուղային ենթակառուցվածքը:

-Վերակառուցվելու և գործարկվելու են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի հետ Հայաստանի սահման» և «Երասխ-Նախիջևանի հետ Հայաստանի սահման» երկաթուղային հատվածները:

-Երկաթուղու հավատարմագրված կառավարման համակարգը վերանայվելու է այնպես, որ չխոչընդոտի  Հայաստանի Հանրապետության միջազգային տրանսպորտային համակարգի ինտեգրման այն պատմական հնարավորության իրականացմանը, որը ստեղծվել է»,-ասված է մշակված ծրագրում։

Ծրագրի ամփոփման մեջ նշվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն և ապահովել պետության վերելքը։ ՀՀ-ն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն։

Ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ (հարց 24)։

  • Կիսվել: