շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վերացվել են սննդի շղթայի երկու կազմակերպությունների գործունեության կասեցումները. ՍԱՏՄ

Վերացվել են սննդի շղթայի երկու կազմակերպությունների գործունեության կասեցումները. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել են երկու ընկերությունների՝ անհատ ձեռնարկատեր Նարինե Խաչատրյանին պատկանող հանրային սննդի կազմակերպության (Սյունիքի մարզ, ք. Կապան) և «Հարատիդ» ՍՊԸ-ին պատկանող լիմոնադի արտադրության (Լոռու մարզ, ք. Վանաձոր) գործունեության կասեցումները:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ որոշման համար հիմք են ծառայել ՍԱՏՄ Լոռու և Սյունիքի մարզային կենտրոնների տեսուչների կրկնակի ստուգումները նշված կազմակերպություններում. փաստվել է, որ դրանցում շտկվել են նախորդիվ հայտնաբերված բոլոր թերություններն ու խախտումները:

  • Կիսվել: