երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
«ՎԵՈՆ Արմենիան» վաճառվում է «ԹԻՄ» ՍՊԸ-ին. գործարքը տեղի կունենա մոտ ժամանակներս. «ՎԵՈՆ»-ի հայտարարությունը

«ՎԵՈՆ Արմենիան» վաճառվում է «ԹԻՄ» ՍՊԸ-ին. գործարքը տեղի կունենա մոտ ժամանակներս. «ՎԵՈՆ»-ի հայտարարությունը

«ՎԵՈՆ Արմենիան» վաճառվում է «ԹԻՄ» ՍՊԸ-ին: Այս մասին հայտարարություն է տարածել «ՎԵՈՆ» ընկերությունը, որտեղ ասվում է.

«Հաղորդակցության եւ ինտերնետ ծառայությունների ոլորտում համաշխարհայինենիա»  առաջատար պրովայդեր «ՎԵՈՆ» ընկերությունն այսօր հայտարարում է Հայաստանում իր օպերացիոն դուստր ընկերության՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն «ԹԻՄ» ՍՊԸ-ին վաճառելու մասին: Սպասվում է, որ գործարքը տեղի կունենա մոտ ժամանակներս:

Մեր ընկերության վաճառքը Հայաստանում համապատասխանում է ՎԵՈՆ-ի ձգտմանը՝ պարզեցնել Խմբի կառուցվածքը եւ ուժեղացնել նրա օպերացիոն ուղղվածությունը գրավիչ հնարավորություններ ունեցող շուկաներում՝ երկարատեւ աճի համար:

Գործարքի արժեքը հավասար է 2,9 բազմապատկած EV/EBITDA մուլտիպլիկատորին (հիմք է ընդունվել 2019 թվականի EBITDA-ն)»:

  • Կիսվել: