շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վարդանյանների «Ինտերնեշնլ Մասիս տաբակը» 175,5 մլրդ դրամի ներդրում է ուզում անել. Այդ ծրագրով նա արտոնություն ստացավ

Վարդանյանների «Ինտերնեշնլ Մասիս տաբակը» 175,5 մլրդ դրամի ներդրում է ուզում անել. Այդ ծրագրով նա արտոնություն ստացավ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի 80%  և ավելի արտահանել ԵԱՏՄ և երրորդ երկրներ։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Մասիս քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 175․5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 150 նոր աշխատատեղ՝ մինչև 807 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 175.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8.5 մլրդ դրամ:

  • Կիսվել: