երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վարչապետը ծանոթացել է Վաղարշապատ-Մասիս Մ-2 հանրապետական նշանակության ճանապարհի 5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին

Վարչապետը ծանոթացել է Վաղարշապատ-Մասիս Մ-2 հանրապետական նշանակության ճանապարհի 5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին

Մասիս համայնքում ընթացքի մեջ են բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ծրագրի արժեքը կազմում է 2 մլրդ դրամ: Միջոցները տրամադվել են պետբյուջեից:

Մասիսի թիվ 3 մսուր մանկապարտեզի շենքն արդեն իսկ կառուցվել է, ընթանում են ներքին հարդարման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմում է 276 մլն 508 հազար դրամ, որից 50%-ը համայնքի բյուջեն է, իսկ 50%-ը՝ պետական բյուջեն:

Մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար:

Ծանոթացա նաև Վաղարշապատ-Մասիս Մ-2 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:

Կատարվել է աշխատանքների 85 %-ը: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 875 մլն 737 հազար դրամ»,- գրել է նա:

  • Կիսվել: