երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ և Հոնկոնգի կառավարությունների միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ և Հոնկոնգի կառավարությունների միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին, որի շրջանակներում ներկայացրել է «Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան կառավարության և Չինաս­տանի Ժողովրդական Հանրա­պե­տու­թյան Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հար­կումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:
 
Համաձայնագրի ստորագրմամբ կբացառվի կողմերի միջև եկամուտների կրկնակի հարկումը, ինչը հնարավորություն կտա խրախուսելու ձեռ­նար­­կա­­­տի­րա­կան գործունեությունը` ստեղծելով նպաստավոր մրցակ­ցա­յին պայմաններ: Այն կստեղծի ներդրումային բարենպաստ միջավայր՝ խթանելով երկկողմ առևտրաշրջա­նա­ռու­թյունը և ներդրումների հոսքը։
 

  • Կիսվել: