ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վահան Քերոբյանը ընկերության ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում ձևավորված ներդրումային միջավայրը

Վահան Քերոբյանը ընկերության ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում ձևավորված ներդրումային միջավայրը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը օգոստոսի 31-ին ընդունել են «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին։
 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանը, տնտեսության արդիականացմանն ուղղված նոր նախաձեռնություններին ու առաջիկա ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։
 
Հնարավոր է սա 1 անձ and ներսում նկարն է
 
Նախարարը հյուրերին ներկայացրել է Հայաստանում ձևավորված ներդրումային միջավայրը և մատնանշել այն ոլորտները, որոնցում առավել նպատակահարմար է ներդրումներ իրականացնել՝ մետալուրգիա, թեթև արդյունաբերություն (այդ թվում՝ տեքստիլ արդյունաբերություն), սննդի արդյունաբերություն, արևային էներգետիկա, ոսկերչություն և այլն։
 

  • Կիսվել: