չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վահան Քերոբյանն ընդունել է իտալական Պուլիա մարզի մի շարք ընկերությունների ներկայացուցիչներին

Վահան Քերոբյանն ընդունել է իտալական Պուլիա մարզի մի շարք ընկերությունների ներկայացուցիչներին

Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 20-ին ընդունել է իտալական Պուլիա մարզի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների։ Հանդիպմանը ներկա էին նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչները։

Առաքելության կազմում էին տարբեր ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ, որոնց նպատակն է ծանոթանալ  Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին։

Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը ընդգծել է արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության ընդլայնման, նոր գործարար կապերի ստեղծման ու ամրապնդման, ինչպես նաև նոր ներդրումների ներգրավման կարևորությունը, խոսել  Հայաստանում գործող օրենսդրական դաշտից, պետական աջակցության գործիքակազմից, մասնավորապես ներկայացրել «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» և «Տնտեսության արդիականացման» միջոցառումները։

Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունն աջակցել իտալացի գործընկերներին ծրագրերի արդյունավետ իրականացման հարցում:

  • Կիսվել: