շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ուսումնասիրում ենք Հնդկաստանից ՀՀ-ով Եվրոպա բեռնափոխադրման նոր արագընթաց միջանցքի ստեղծման հնարավորությունները.Քերոբյան

Ուսումնասիրում ենք Հնդկաստանից ՀՀ-ով Եվրոպա բեռնափոխադրման նոր արագընթաց միջանցքի ստեղծման հնարավորությունները.Քերոբյան

Առաջին 6 ամսվա տվյալներով, Հայաստանում նոր բացված ընկերությունների քանակը 5400 է, որոնցից ամենաշատ հիմնադիրները ՀՀ քաղաքացիներ են, հետո Ռուսաստանից, երրորդը՝ Իրանի քաղաքացիներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ես տեսնում եմ, որ համագործակցությունը շատ նորմալ ընթանում է: Տարբեր բաներ են արտադրում, եւ սնունդ, եւ շինանյութ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Հնդկաստանի հետ մենք կարող ենք շատ մեծ ծավալների առեւտուր ունենալ, պարզապես կոմունիկացիաների խնդիր կա, Քերոբյանը նշեց, որ ճիշտ է, որ կոմունիկացիաների խնդիր կա. «Կոմունիկացիաները Հնդկաստանի հետ դեռեւս հղկված չեն, լոգիստիկան հեշտ չի: Համաձայն եմ, որ Հնդկաստանի հետ առեւտրաշրջանառությունը մեծ ներուժ ունի: Գիտեք, որ մեր առաջարկով վարչապետի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի Հնդկաստանից մինչեւ Եվրոպա բեռնափոխադրման նոր արագընթաց միջանցքի ստեղծման հնարավորությունները: Այսպիսի փորձեր նախկինում էլ են եղել: Խմբի ղեկավարը ես եմ եւ մեր նպատակն է այնպես անել, որ բեռները Հնդիաստանից Հայաստան, Հնդկաստանից Եվրոպա Հայաստանի միջոցով  անցնեն հնարավորինս արագ եւ էժան: Կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ հստակ առաջարկ կունենանք, թե ինչպես պետք է անել, որպեսզի թե Հնդկաստանից, թե Հայաստանից Հնդկաստան, ընդհուպ մինչեւ Եվրոպա արագընթաց բեռնափոխադրման միջանցք ստեղծել»,-ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ դա անցնելու է Իրանով:

  • Կիսվել: