չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բնակչությունը նվազում է, ՀՆԱ-ն` ավելանում. տնտեսագետին մտահոգում է Քերոբյանի կանխատեսումը

Բնակչությունը նվազում է, ՀՆԱ-ն` ավելանում. տնտեսագետին մտահոգում է Քերոբյանի կանխատեսումը

Մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի աճի մասին Էկոնոմիկայի նախարարի կանխատեսումը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը մտահոգիչ է համարում։

Հայտնել ենք, որ դեկտեմբերի 1-ին «Գիտություն և գործարարություն 2023» համաժողովում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր` 2023 թվականի վերջին ակնկալում է, որ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կհասնի մինչև 8200 դոլարի։

«Դրանում մտահոգիչ դրույթ կար այն առումով, որ մենք բնակչության թվի նվազում ունենք, և սա, բնականաբար, կբերի նաև մեկ շնչինբաժին հասնող ՀՆԱ–ի աճի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Տարվա ավարտին տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ կանխատեսումներ անել Թադևոս Ավետիսյանը դժվարանում է` միաժամանակ արձանագրելով, որ ի տաբերությում տարեսկզբին արձանագրված բարձր տնտեսական ակտիվության, որն ինքը 2022–ի իներցիոն էֆեկտ է համարում, տարվա երկրորդ կեսին տնտեսական ակտիվությունն արդեն 5 տոկոսով նվազել է։

Բացի այդ, դրամը, նրա դիտարկմամբ, այսօր դեռ շարունակում է գերարժևորված մնալ, և հայտնի չէ, թե ինչ վարքագիծ կդրսևորի առաջիկայում։ Դեպի Ռուսաստան արտահանումը ևս, որն այսօր տնտեսությա հիմնական խթաններից է, անորոշ վիճակում է` պայմանավորված դրամի փոխարժեքով։

Շարունակությունը կարդացեք՝ այստեղ:

  • Կիսվել: