Ծխախոտային և ալկոհոլային ապրանքների վաճառքի դեպքում հաշվարկային փաստաթղթերում պետք է ներառել հսկիչ նշանների մասին տեղեկությունը. ՊԵԿ
2026 թվականի հունվարի 1-ից հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային ապրանքների վաճառքի դեպքում հաշվարկային փաստաթղթերում պարտադիր պետք է ներառել նաև այդ ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունը: Այս մասին հիշեցնում է Պետական եկամուտների կոմիտեն:
«Իսկ ի՞նչ եղանակով է այն ներառվում հաշվարկային փաստաթղթերում։
ՊԵԿ-ի տարածած տեսանյութում շաբաթվա հարցին պատասխանում է ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն-բաժնի մասնագետը»։
Մանրամասները՝ տեսանյութում.


