ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Տրանսպորտի վճարն ավելացնում ենք, որովհետև տրանսպորտի միջոցն էլ ենք փոխել. Արմեն Գալջյան

Տրանսպորտի վճարն ավելացնում ենք, որովհետև տրանսպորտի միջոցն էլ ենք փոխել. Արմեն Գալջյան

Ժամանակին ասում էի՝ ժողովո՛ւրդ ջան, եկեք թանկացում չասենք, որովհետև այն ժամանակ տրանսպորտային միջոցն ուրիշ էր, հիմա՝ ուրիշ, բայց եթե անվանում ենք թանկացում, ուրեմն եկեք ազնիվ լինենք և ասենք, որ տրանսպորտային միջոցն էլ է թանկ, որովհետև նույնն է, որ ասենք՝ «06» և «Մերսեդես» պահելը նույն ծախսն է: Հիմա եթե տրանսպորտային միջոցը թանկ է, տրանսպորտային միջոցից օգտվելն էլ պիտի թանկ լինի: Այդ մասին Երևանի ավագանու նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով միասնական տոմսային համակարգին առնչվող արտոնությունների փաթեթին:

«Այո՛, մենք հայտարարում ենք, որ տրանսպորտի վճարն ավելացնում ենք, որովհետև տրանսպորտի միջոցն էլ ենք փոխել, և, այո՛, զեղչ է այդ ավելացված վճարից, ոչ թե 100 դրամից»,- ասաց նա:

  • Կիսվել: