ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
TRACECA 2019. Սկանդալ Բաքվում՝ հայկական և ադրբեջանական պատվիրակությունների մասնակցությամբ

TRACECA 2019. Սկանդալ Բաքվում՝ հայկական և ադրբեջանական պատվիրակությունների մասնակցությամբ

Մենք խուսափում ենք այդ կառույցի քաղաքականացումից, մեր պատվիրակությունը կառուցողական էր քննարկումների ժամանակ։ Այս մասին ասել է TRACECA-ի միջկառավարական հանձնաժողովի նիստի մասնակից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, ով գլխավորում է հայկական պատվիրակությունը:

Բաքվում այսօր տեղի է ունեցել TRACECA-ի միջկառավարական հանձնաժողովի նիստի, որի ընթացքում սկանդալ է հասունացել՝ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Խոսքը պատվո հուղարկավորության պուրակ պարտադիր այցելելու մասին է:

«Ես չեմ կարող չանդրադառնալ ծրագրում ներառված որոշ միջոցառումների յուրահատկությանը։ Խոսքը պատվո հուղարկավորության պուրակ այցելելու մասին է։ Մեզ համար անհասկանալի է, թե ինչ կապ ունի դա TRACECA–ի հետ, և ինչու է այդ այցելությունը դարձել ծրագրի մաս»,- իր ելույթում նշել է Սիմոնյանը:

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը հայտարարել է, որ լավ է հասկանում հայկական կողմի արձագանքը, «քանի որ նրանք Երևանից եկել են Բաքու և իրենց աչքերով են տեսնում Ադրբեջանի մայրաքաղաքը»։

«Մենք անընդունելի ենք համարում, որ նման հարթակներն օգտագործվում են ազգային և վիճելի գաղափարներն առաջ մղելու համար»,- ընդգծել է իր ելույթում Արմեն Սիմոնյանը:

TRACECA (Transport Corridor Europe-Caucasus-Asia)-ն տարածաշրջանային համագործակցության ծրագիր է, որն առաջարկվել է Եվրամիության կողմից 1993 թ-ին։ Դրա նպատակը Եվրոպայից Սև ծովով, Կովկասով և Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացումն է: Սա հնագույն Մետաքսի ճանապարհի վերածննդի յուրօրինակ փորձ է։ 

  • Կիսվել: