ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տնտեսությունում այժմ գերտաքացած իրավիճակ է, խանութներում հերթեր են, ծառայություների գներ են աճում. Գալստյան

Տնտեսությունում այժմ գերտաքացած իրավիճակ է, խանութներում հերթեր են, ծառայություների գներ են աճում. Գալստյան

Արժույթի միջազգային հիմնադրամն իր կանխատեսումները հրապարակել է. գլոբալ տնտեսական աճի թիվը 3.6-ից 2.7 տոկոս են իջեցրել, այսինքն մեկ տոկոս ավելի պակաս տնտեսական աճ ենք ունենալու, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Մյուս տարվա համար մեր կանխատեսումներով ակնկալում ենք, որ համաշխարհային ապրանքային շուկաներում ապրանքների որոշակի նվազում արդեն կսկսի դիտվել: Բնականաբար շատ դժվար է կանխատեսել գործընթացները, որոնք տնտեսական հարթությունից դուրս են: Միևնույն ժամանակ եթե վարքագիծը նայում ենք, տեսնում ենք, որ ապրանքային շուկաներում, պիտի որ 2023 թվականին ակնկալենք ավելի մեղմ սցենարներ, որովհետև տնտեսությունների տնտեսական աճերն են նվազում, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Չինաստանում մենք ակնկալում ենք շատ ավելի ցածր տնտեսական աճ»,- աասել է Մարտին Գալստյանը:

ԿԲ նախագահի խոսքով՝ դրամն արժևորվում է եվրոպական արժույթի նկատմամբ. «Բոլորիս ակնկալիքն այն է, որ տնտեսվարողները որոշակիորեն ճշգրտեն իրենց գները: Հիմնական գործոնը, որը կարող է այդ գործընթացը որոշակիորեն դանդաղեցնել՝ այս ահռելի պահանջարկն է, որը ստեղծված է միջազգային այցելուների կողմից: Տնտեսությունում այժմ գերտաքացած իրավիճակ է, խանութներում հերթեր են, ծառայություների գներ են աճում, որոնք Հայաստանում չեմ հիշում՝ վերջին անգամ երբ էին թանկացել, այսինքն մի կողմից առաջարկով պայմանավորված կարծում ենք, որ դրական տենդենց կլինի, բայց հարցն այն է, թե այս պահանջարկն ինչքան երկար կտևի ու ինչ ուժգնությամբ: Մեր գործողություններն ուղղված ու միտված են հենց այդ պահանջարկը որոշակիորեն զսպելուն ու այդ գերտաքացումը զսպելուն»:

  • Կիսվել: