ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Տեղի է ունեցել քննարկում՝ ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ

Տեղի է ունեցել քննարկում՝ ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ

Այսօր Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության ոլորտի արդի մարտահրավերների և զարգացման հեռանկարների շուրջ:

 Հարցերի շրջանակն ընդգրկուն էր. սկսած օդանավակայանում մեր երկիր այցելած զբոսաշրջիկի համար միջազգային ստանդարտներին համապատասխան հարմարավետ պայմանների ապահովումից մինչև ժամանակակից հյուրանոցային տնտեսության կազմակերպումը, գնային քաղաքականությունն ու ծառայությունների մատուցման որակի վերահսկման գործիքակազմի կատարելագործումը:

 Աշխատանքային քննարկման արդյունքում արձանագրվեցին տուրիստական հոսքերի ավելացման, տուրիստական շղթայի բոլոր օղակներում սպասարկման որակի բարձրացման, ինչպես նաև ինստիտուցիոնալ տուրիզմի զարգացման մի շարք ուղղություններ:

 

  • Կիսվել: