ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Տեղի է ունեցել ԻննոԻջևան հանգույցի բացման պաշտոնական արարողությունը

Տեղի է ունեցել ԻննոԻջևան հանգույցի բացման պաշտոնական արարողությունը

Հունիսի 30-ին տեղի է ունեցել ԻննոԻջևան հանգույցի բացման պաշտոնական արարողությունը՝ InnoFest 3֊օրյա միջոցառման շրջանակում։
 
Բացմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, Դիլիջանի համայնքապետ Դավրթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ հյուրեր:
 
Պաշտոնական բացմանը և հանգույցի տարածքում շրջայցին հաջորդել են պանելային քննարկում՝ «Պետություն – մասնավոր երկխոսությու-Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հնարավորություններ և առկա խնդիրներ» խորագրով, որին մասնակցել են միջազգային, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
 
 
 
 
 
Միջոցառման հիմնական նպատակն էր պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության միջոցով բացահայտել Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հեռանկարներն ու առկա խնդիրները, ինչպես նաև հանրայնացնել բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակն ու հնարավորությունները։
 
ԻննոԻջևան ծրագիրն իրականացվում է Իջևանի համայնքապետարանի, ԱՏՁՄ-ի և COWO-ի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ։

  • Կիսվել: