ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Նոյեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի նիստը, որը նախագահել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Նիստին ներկա են եղել նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Էդգար Զաքարյանը, ինչպես նաև հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Ներկայացվել են 2024 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հիմնադրամի գործունեության հաշվետվության հիմնական կետերը, ակտիվների գնահատման արդյունքներն ու կիրառված մեթոդաբանությունը։
 

  • Կիսվել: