շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Տեղ գյուղի հովիվից ադրբեջանցիների առեւանգած 300 ոչխարը չի վերադարձվել. պետությունը կփոխհատուցի վնասի 70 տոկոսը

Տեղ գյուղի հովիվից ադրբեջանցիների առեւանգած 300 ոչխարը չի վերադարձվել. պետությունը կփոխհատուցի վնասի 70 տոկոսը

Տեղ գյուղի հովիվ Սուրիկ Մաթևոսյանի մոտ 300 ոչխարները, որոնք ադրբեջանցիները առևանգել էին 6 ամիս առաջ, մինչեւ այժմ չեն վերադարձրել, պետությունը կփոխհատուցի վնասի 70 տոկոսը: NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

«Վնասի 70 տոկոսը փոխհատուցում  կտա, դա մոտավորապես կկազմի 10 մլն դրամ, այսինքն 280 գլուխ ոչխարի համար  գումար կտան»,-ասաց նա:

Հովիվը այժմ շարունակում է զբաղվել անասնապահությամբ, գյուղապետի խոսքով, եթե փոխհատուցում լինի նորից կավելացնի մանր եղջերավորների գլխաքանակը:

Ղուլունցը նշեց, որ իրավիճակը հանգիստ է, գյուղացիները շարունակում են իրենց գյուղատնտեսական աշխատանքները կատարել, զբաղվել անասնապահությամբ, գյուղից արտագաղթ չկա այս պահին:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ադրբեջանցիները առևանգել էին Տեղ համայնքի 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթևոսյանին և նրա մոտ 300 ոչխարներին։ Մեկ օր անց բանակցությունների արդյունքում խաղաղապահներին են փոխանցել գերեվարված Սուրիկ Մաթևոսյանին, սակայն առևանգված ոչխարները մինչև այսօր շարունակում են մնալ ադրբեջանցիների մոտ։

  • Կիսվել: