շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի ագրեսիայից հետո ԵՄ-ն արձանագրել է Հայաստանի պետական սահմանի խախտումը․ Փաշինյան

Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի ագրեսիայից հետո ԵՄ-ն արձանագրել է Հայաստանի պետական սահմանի խախտումը․ Փաշինյան

Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո Եվրամիության հայտարարությունում քաղաքական շատ հստակ արձանագրում կար այն մասին, որ 1991 թ. սահմանը պետք է պահպանվի:

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով դիտարկմանը, թե ԵՄ դիտորդները հասցեական գնահատական չտվեցին Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։

«Ես կարծում եմ, որ ԵՄ հայտարարությունում, որում էմոցիոնալ առումով գնահատական չկար, քաղաքական շատ հստակ արձանագրում կար այն մասին, որ 1991 թ. սահմանը պետք է պահպանվի: Եվ մենք համաձայն ենք դրա հետ։ Սա շատ կարևոր ֆունդամենտալ արձանագրում ու գնահատական է: Եվ դա նշանակում է, որ արձանագրվել է ՀՀ պետական սահմանի խախտումը»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: