հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Tech Week Gyumri 2022. Գյումրիում կանցկացվի տեխնոլոգիական շաբաթ

Tech Week Gyumri 2022. Գյումրիում կանցկացվի տեխնոլոգիական շաբաթ

Հուլիսի 2-4-ը Գյումրիում կանցկացվի Tech Week Gyumri 2022 միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կկենտրոնացնի ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։

Միջոցառման գլխավոր նպատակներից են համայնքային համաչափ շարունակական զարգացումը, Գյումրիում նոր թիմերի ստեղծումը, գիտելիքների և հմտությունների փոխանցումը, ինչպես նաև նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը։

Միջոցառման պաշտոնական բացումը նախատեսվում է հուլիսի 2-ին։ Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում իրար կհաջորդեն մի շարք ծավալուն միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի, Koriz գաղափարների մրցույթ, որի հաղթողները կստանան դրամաշնորհներ, Armenia Software Testing Cup և այլ միջոցառումներ:

Ակնկալվում է 4000+ մասնակիցներ, միջոցառման գործընկերներն են լինելու ՏՏ ոլորտի 40+ ընկերություններ, իրենց ելույթներով հանդես կգան ոլորտի շոuրջ 50 ներկայացուցիչներ:

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով։ Մասնակցությունն անվճար է։

Հիշեցնենք, որ նախորդ տարի այս ձևաչափով կազմակերպված առաջին միջոցառումը Ստեփանակերտում էր, ընթացքում տեղի ունեցան 5 պանելային քննարկումներ, զուգահեռ ընթացող 6 միջոցառում և երեկոյան խարույկազրույցներ, եռօրյա հաքաթոն` ուղղված Արցախում համայնքների կառավարման միասնական հարթակի ստեղծմանը, Կորիզ գաղափարների մրցույթ, ինչպես նաև բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա Կարմիր շուկայում և ստորագրվեց «Հայքն Աշխարհին» ծրագրի մեկնարկի մասին եռակողմ փոխգործակցության հուշագիր:

Կազմակերպիչներն են gg, Instigate Mobile և The Crowdfunding Formula ընկերությունները։

  • Կիսվել: