կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թե' պետական, թե' սուբվենցիոն ծրագրերով իրականացնում ենք խմելու ջրի ցանցերի անցկացման ծրագրեր. Սանոսյան

Թե' պետական, թե' սուբվենցիոն ծրագրերով իրականացնում ենք խմելու ջրի ցանցերի անցկացման ծրագրեր. Սանոսյան

Հունիսի 15-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվել է հայաստանյան մի շարք գյուղերում առկա խմելու ջրի խնդրով:

Պատգամավորն ընդգծել է, որ կան գյուղեր, որ կանայք խմելու ջուրը դույլերով են բերում:

Նախարարը, պատասխանելով հարցին, վերահաստատել է, որ կա այդպիսի խնդիր:

«Մենք մի շարք համայնքներում ունենք ենթակառուցվածքային խնդիրներ, բայց դրանց արագ տեմպով արձագանքում եւ լուծում ենք: Այս խնդրին առնչվելով` մենք թե' պետական, թե' սուբվենցիոն ծրագրերով իրականացնում ենք խմելու ջրի ցանցերի անցկացման ծրագրեր»,- նշել է Գնել Սանոսյանը:

Մանրամասները` տեսանյութում:

  • Կիսվել: