երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Ճապոնիան ՀՀ-ին կտրամադրի 3.8 մլն դոլար դրամաշնորհ

Ճապոնիան ՀՀ-ին կտրամադրի 3.8 մլն դոլար դրամաշնորհ

ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիր, որով Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրելու է մոտ 3.8 մլն դոլար դրամաշնորհ:

ՀՀ կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 72 «կողմ» ձայներ:

Հիշեցնենք, որ համաձայնագրը կնքվել է 2020 թվականի հունիսի 30-ին՝ ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև: 
 

ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ դրամաշնորհը կազմելու է մոտ 3.8 մլն դոլար: ՛՛Կառավարությունը նպատակահարմար է գտել այս գումարները ծախսելու լիաքարշ շտապ օգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ ձեռք բերելու վրա, որոնք լավագույնս կնպաստեն, մասնավորաես, լեռնային շրջաններում բնակչության որակյալ բուժական օգնություն տրամադրելու առումով՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: