երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տաթևիկ Ռևազյանը կգործուղվի Բելգիայի Թագավորություն․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

Տաթևիկ Ռևազյանը կգործուղվի Բելգիայի Թագավորություն․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաթևիկ Ռևազյանին Բելգիայի Թագավորություն գործուղելու մասին որոշում է ստորագրել:

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2019 թվականի նոյեմբերի 19-21-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Եվրահանձնաժողովի օդային անվտանգության կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով:

2. Տաթևիկ Ռևազյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ, ճանապարհածախս՝ Երևան-Բրյուսել չվերթ) կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարվող «9004. Աջակցություն քաղաքացիական ավիացիայի բնագավառում վերահսկողության եւ կանոնակարգման ապահովմանը» ծրագրի «11001. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում վերահսկողության եւ կանոնակարգման ապահովում» միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տաթևիկ Ռևազյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:

  • Կիսվել: