«Սքայ Գյումրի»․ օդային տրամվայների ծրագիր՝ Գյումրիում
«Արմոն» ընկերությունը մշակել է Գյումրու զարգացման ավելի քան կես միլիոն դոլարի ներդրումային ծրագիր։ Նախագծի զարդը օդային շարժակազմն է լինելու. նախատեսվում է 25 կիլոմետր երկարությամբ օդային երթուղիներ կառուցել։ Ծնունդով Գյումրեցի ու 15 տարի հայրենիքից հեռու՝ Աֆրիկայում գործունեություն ծավալած Խաչատուր Սարգսյանն է նախագիծը մշակել։
Էկոթաղամասը նախատեսվում է կառուցել ներկայում անմխիթար պայմաններում գտնվող Բուլվարային կոչվող թաղամասում։ «Արմոն» ընկերությունը մշակել է Գյումրու զարգացման ավելի քան կես միլիոն դոլարի ներդրումային ծրագիր։ Նախագծի զարդը օդային շարժակազմն է լինելու. նախատեսվում է 25 կիլոմետր երկարությամբ օդային երթուղիներ կառուցել։Ծնունդով Գյումրեցի ու 15 տարի հայրենիքից հեռու՝ Աֆրիկայում գործունեություն ծավալած Խաչատուր Սարգսյանն է նախագիծը մշակել։ Էկոթաղամասը նախատեսվում է կառուցել ներկայում անմխիթար պայմաններում գտնվող Բուլվարային կոչվող թաղամասում։ Գետնից 6-10 մետր բարձրությամբ ու մինչեւ 500 կմ ժամ արագությամբ, թեթեւ շարժակազմով օդային տրանսպորտը միմյանց կկապի 50 մետրից մինչեւ 2 կմ հեռավորությամբ կայարանները, որոնցից յուրաքանչյուրն արդեն իր վիրտուալ անունն ունի։ Օրինակ՝ մեկնարկը կտրվի օդանավակայանի «Թռիչք» կայարանից, հաջորդը Մսի կոմբինատն է՝ «Վերածնունդ» կայարան, հետո՝ հրուշակեղենի ֆաբրիկան՝ «Էկո-թաղ»։ Լճում «Հանդիպում» անվամբ կայարանն է նախատեսվել, Սլաբոտկայում՝ «Հին քաղաք» , Մայր Հայաստանում՝ «Հայրենիք», Մուշ թաղամասում «Հզոր», Անիում՝ «Վեհ», Շատրվաններում՝ «Սեր», մաքսատանը՝ «Վարպետ», կայարանում՝ «Ուղի», Նորավան թաղամասում՝ «Հավատք» ու Կոմիտասում՝ «Տաղանդ» կայարանները։Հուլիսի 2-ին՝ ժամը 15:00-ին, Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում նախագիծը կներկայացվի հանրությանն ու կդրվի քննարկման։
Օրինակ՝ մեկնարկը կտրվի օդանավակայանի «Թռիչք» կայարանից, հաջորդը Մսի կոմբինատն է՝ «Վերածնունդ» կայարան, հետո՝ հրուշակեղենի ֆաբրիկան՝ «Էկո-թաղ»։ Լճում «Հանդիպում» անվամբ կայարանն է նախատեսվել, Սլաբոտկայում՝ «Հին քաղաք» , Մայր Հայաստանում՝ «Հայրենիք», Մուշ թաղամասում «Հզոր», Անիում՝ «Վեհ», Շատրվաններում՝ «Սեր», մաքսատանը՝ «Վարպետ», կայարանում՝ «Ուղի», Նորավան թաղամասում՝ «Հավատք» ու Կոմիտասում՝ «Տաղանդ» կայարանները։Հուլիսի 2-ին՝ ժամը 15:00-ին, Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում նախագիծը կներկայացվի հանրությանն ու կդրվի քննարկման։