ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սպիտակի ոլորաններում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

Սպիտակի ոլորաններում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ97+020-կմ104+700 հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Մոտ 7.7 կմ երկարությամբ հիմնանորոգվող հատվածը գտնվում էր անբարեկարգ վիճակում, ասֆալտի հին շերտը քայքայված էր, երթևեկության մեծ ինտենսիվություն ունեցող այս հանապարհահատվածում երկար տարիներ հիմնանորոգում չէր արվել։

Կապալառուն՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն, մինչ ասֆալտապատումը սկսելը կատարել էր հողային աշխատանքներ, նորոգել հենապատերը, արհեստական կառուցվածքները, արդիականացրել է ջրահեռացման համակարգը։ Իսկ կատարվող աշխատանքների որակին հետևում է «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։

Ասֆալտապատմանը կհաջորդի ճանապարհի կահավորումն անվտանգության տարրերով։

Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 1 մլրդ 348 մլն դրամ է։

  • Կիսվել: