հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Շուտով հնդկական ընկերությունները մեծ ներդրումներ կանեն Հայաստանում. Հնդկաստանի դեսպանի պաշտոնակատար

Շուտով հնդկական ընկերությունները մեծ ներդրումներ կանեն Հայաստանում. Հնդկաստանի դեսպանի պաշտոնակատար

Վերջին երկու տարիներին ակտիվորեն խորացել է հայ-հնդկական բարեկամությունը, տարբեր ոլորտներում աշխատանք։ ունենք տանելու, բայց ամենակարեւորը առեւտրի ոլորտն է, կարծում եմ՝ հետագայում ավելի  հեշտ կապ հաստատելը կօգնի ամրապնդել առեւտրային կապերը եւ դրանից բխող տարբեր ոլորտներում համագործակցությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանում Հնդկաստանի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Տեջաս Պագարը:

«Հայ-հնդկական առեւտրային հարաբերությունները խորացել են, անցած տարի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այցելել է Հնդկաստան գործարարների մեծ պատվիրակությամբ: Չեմ ուզնի հիմա շեշտել՝ որ ուղղություններով, բայց շուտով կտեսնեք բազմակողմանի զարգացում, հնդիկ գործարարներ եւ ընկերություններ մեծ ներդրումներ կանեն Հայաստանում: Տարբեր ոլորտներում իրենց ներկայությունը տեսանելի կլինի»,-ընդգծեց դեսպանը:

Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային միջանցք է պահանջում, իսկ Իրանն էլ հայտարարում է, որ կտրականապես դեմ է սահմանների փոփոխությանը, Հնդկաստանի դեսպանն ասաց. «Հնդկաստանն իր պաշտոնական դիրքորոշումն արդեն հայտարարել է, նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ենք հայտարարել, երբ զարգացումներ են եղել Հայաստանի սահմանին»:

  • Կիսվել: