երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շուտով Հայաստանը կունենա իր ներկայացուցիչը Լարսում. Դավիթ Անանյան

Շուտով Հայաստանը կունենա իր ներկայացուցիչը Լարսում. Դավիթ Անանյան

Լարսի անցակետում ՀՀ  ՊԵԿ ներկայացուցչի թեկնածությունն արդեն ներկայացվել է կառավարություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահը կարծում է, որ հունվարին արդեն նշանակումը կլինի և փետրվարից  Հայաստանը կունենա իր ներկայացուցիչը Լարսի անցակետում։

«Գործնականում մեր ռուս գործընկերների հետ որևէ խնդիր չունենք, ամեն դեպքի համար համագործակցության տարբեր մակարդակներում  մենք կարողանում ենք մեր գործընկերների հետ աշխատել և բոլոր խնդիրները կարգավորել, բայց առանց ներկայացուցիչ դա ավելի շատ ջանք է պահանջում»,- ասաց Դավիթ Անանյանը։

  • Կիսվել: