ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սևանա լճի օրվան նվիրված միջոցառումներ Դրախտիկ գյուղում

Սևանա լճի օրվան նվիրված միջոցառումներ Դրախտիկ գյուղում

1999 թվականից ի վեր ամեն տարվա օգոստոսի վերջին կիրակին հայտարարված է Սևանա լճի օր:
 
Այս տարի օգոստոսի 28-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան մի շարք հետաքրքիր միջացառումներ նվիրված Սևանա լճի պահպանությանը, որը կազմկակերպ էլ էր «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ն «Սևանի ընկերներ» ծրագրի շրջանակում: Այդ մասին ասված է ՇՄ նախարարության Ֆեյսբուքի էջում։
 
May be an image of 5 people, people sitting and people standing
 
«Միջոցառումներին ներկա էին Շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ծրագրի թիմը, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, շահագրգիռ կողմեր և մասնակից համայնքների բնակիչներ:
 
May be an image of 3 people and people sitting
 
Օրը սկսվեց Սևանա լճի երկու ափամերձ հատվածներում՝ Սևան և Դրախտիկ համայնքներում, որտեղ կազմակերպվել էին մաքրապատման աշխատանքներ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» BeECO ծրագրի ներքո, որն իրականացվում է Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից:
 
May be an image of 7 people, child, people sitting, people standing and indoor
 
Մաքրապատման աշխատանքներին միացել էին Կոտայքի մարզի Քասախի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-12-րդ դասարանների և Գեղարքունիքի մարզի Դրախտիկի և Ճամբարակ միջնակարգ դպրոցների սաները: Յուրաքանչյուր դպրոցից մինչև 20 աշակերտ ներգրավվել էր աշխատանքներին:
 
May be an image of 2 people, people standing and text that says 'RATMAN'
 
Ուրբան հիմնադրամի կողմից ներկայացվեց թափոնների կառավարման, տեսակավորման և վերամշակման մասին կրթական դասընթաց՝ բարձրացնելու իրազեկումը երիտասարդների շրջանակներում։
 
May be an image of 1 person and indoor
 
Մասնակիցներին տրամադրվեցին ծրագրի ընթացքում պատրաստված ուսուցողական նյութեր՝ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ, շապիկներ, գլխարկներ և այլն, որից հետո սկսվեցին մաքրման աշխատանքները:
 
May be an image of 7 people, people standing and outdoors
 
Աշխատանքներից հետո կազմակերպվեց թափոնների կառավարման, տեսակավորման և վերամշակման, ինչպես նաև «Սևանա լճի արդի խնդիրների և լուծումների» մասին քննարկում աշակերտների և ՇՄՆ փոխնախարար Արամ Մեյմարյանի միջև:
 
Հանդիպման ժամանակ մարնամասն քննարկում ծավալվեց Սևանա լճի ներկայիս էկոլոգիական հիմնախնդիրների և լուծումների շուրջ։ Քասախի և Դրախտիկի դպրոցի աշակերտները իրենց հարցերն ու առաջարկությունները ուղղեցին փոխնախարարին և «Սևանի ընկերներ» ծրագրային թիմի ներկայացուցիչներին։
 
Փոխնախարարը երեխաների հարցերին պատասխանելիս կարևորեց և ընդգծեց Սևանա լճի նշանակությունը ոչ միայն բնապահպանական, այլև որպես խմելու ջրի բացառիկ պաշար: Արամ Մեյմարյանը ներկայացրեց Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանն ուղղված ՀՀ կառավարության և Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, խոսեց ընթացիկ աշխատանքներից՝ անդրադառնալով ձկնապաշարի վերականգնման և մաքրման կայանների տեղադրման հարցերին։ Փոխնախարարը կարևորեց նաև միջոցառումներին հատկապես երիտասարդ սերնդի մասնակցությունը, քանի որ նրանք են այն օղակը իրենց ընտանիքներում, համայնքում ու շրջապատում, որ պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահեն շրջակա միջավայրի պահպանությունը։
Քննարկումը եզրափակվեց ընդհանուր որոշմամբ, թե ինչ կարող է անել յուրաքանչյուր ոք՝ նպաստելու Սևանա լճի էկոհամակարգի բարելավման համար։
 
Միջոցառումների շարքն ավարտվեց Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում, որտեղ տեղի ունեցավ «ՍԵՎԱՆԻ ԱՂԵՐՍԸ» էկո-կրթական թատերական ներկայացումը: Այն պատրաստվել է Արեգունի ՀԿ-ի կողմից «Սևանի ընկերներ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Շրջակա միջավայր և առողջություն ՀԿ-ն Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի ներքո։
 
«ՍԵՎԱՆԻ ԱՂԵՐՍԸ» թատերական ներկայացման նպատակն է հանդիսատեսին ներկայացնել Սևանի հիմնախնդիրները բեմադրության միջոցով։ Այն տարբեր տարիքի հանդիսատեսին պատմում է Սևանա լճի հիմնախնդիրների մասին: Ներկայացման ավարտին խնդիրները ամփոփովում են հանդիսատեսի հետ ինտերակտիվ կերպով:
 
Արդեն մեկ ամիս է անցել էկո-կրթական թատերական ներկայացման պրեմիերայից, որն արդեն հասցրել են սիրել Գեղարքունիքի մարզի թե՛ փոքրիկները, և թե՛ մեծահասակները: Ներկայացումը դիտել են շուրջ 300-ից 350 և ավելի երեխաներ և ծնողներ Ճամբարակից և Լճաշենից: Իսկ սեպտեմբեր ամսվա ընթացքում ներկայացումը կշրջի Գեղարքունիքի մարզի շուրջ ութ համայնքներով:
 
Թող այս օրը մեզ հիշեցնի գետերի ու լճերի մաքրության կարևորության մասին: Սիրենք մեր հայրենիքն ու Սևանա լիճը, գիտակցենք դրա դերի կարորությունը մեր կյանքում։
 
Սևանա լճի ապագան մեր ձեռքերում է»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: