չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
ՍԱՏՄ-ն այսօր խախտումներ չի հայտնաբերել

ՍԱՏՄ-ն այսօր խախտումներ չի հայտնաբերել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բոլոր կառույցները՝ մարզային թե մայրաքաղաքային, ստուգայցեր ու կրկնայցեր են կատարել սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններ: ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը պահպանված են եղել դիտարկված բոլոր ընկերություններում. խախտումներ չեն հայտնաբերվել:

Արձանագրված իրավիճակը փաստում է տնտեսավարողների զգոնության ու պատրաստվածության աճի մասին, կորոնավարակով պայմանավորված անվտանգության պահանջներն այլևս դարձել են սննդի շղթայի կազմակերպությունների առօրյայի անբաժան մասն ու կատարվում են առավել հետևողականորեն:

ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի՝ Կորոնավիրուսի (Covid 19) հաղթահարմանն ուղղված խստացված վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է:

 
 
 

  • Կիսվել: