կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իտալիայում Գնել Սանոսյանին է ներկայացվել թունելաշինության ոլորտի փորձը

Իտալիայում Գնել Սանոսյանին է ներկայացվել թունելաշինության ոլորտի փորձը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանը հունիսի 12-ից գտնվում են Իտալիայի Հանրապետությունում։
 
Нет описания фото.
 
Այցի նպատակն էր՝ ծանոթանալ Իտալիայի ճանապարհային ենթակառուցվածքներին, մայրուղիների, թունելների շինարարությանը, դրանց պահպանման և շահագործման մեխանիզմներին, ճանապարհային ցանցի կառավարման համակարգերին։
 
Возможно, это изображение 3 человека
 
Այցը նպատակ է հետապնդում խորացնել համագործակցությունը ճանապարհաշինության ոլորտում, բարելավել հայ-իտալական ճանապարհային ենթակառուցվածքների փորձի փոխանակումը։
 
Возможно, это изображение 9 человек и костюм
 
Հունիսի 12-ին հայկական պատվիրակությունը Azienda Nazionale Autonoma delle Strade կազմակերպության հետ այցելել է 2,6 կմ երկարությամբ Tempio di Giove թունել։ Տեղում ծանոթացել են թունելի շինարարության նորմերին, պահանջներին։
 
Նախարարին են ներկայացվել թունելաշինության ոլորտում իտալական փորձը, մեթոդները։

  • Կիսվել: