շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուստամ Բադասյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Ռուստամ Բադասյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ։

«Քննարկել ենք երկու պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ վարչական փոխգործակցության, տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգերի կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցեր:

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել ղազախական կողմին առաջիկայում ծանոթացնել Պետական եկամուտների կոմիտեում ներդրված և կիրառվող էլեկտրոնային համակարգերին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Բադասյանը։

  • Կիսվել: