երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի գույքը մտադիր են օտարել 38 մլն դրամով

Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի գույքը մտադիր են օտարել 38 մլն դրամով

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կոտայքի մարզի, Աբովյան համայնքի Հատիս փողոց թիվ 6/5 հասցեում գտնվող 336.96 քմ մակերեսով անշարժ գույքը (ավտոտնակներ), ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.047436 հեկտար մակերեսով հողամասը հանդիսանում է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը և Պետական գույքի կառավարման կոմիտեն վերջինիս հետ քննարկել է դրա օտարման նպատակահարմարությունը։

Կոտայքի մարզպետարանի կողմից նշված գույքի օտարման նպատակով տրվել է դրական դիրքորոշում և տրամադրվել է գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որի հիման վրա 2022 թվականի դեկտեմբերի 16-ին իրականացվել է շուկայական արժեքի գնահատում և այն կազմել է 38 360 000 դրամ։

Նախագծով նախատեսվում է միայն այն հետ վերցնել Ընկերությունից և հանձնել Հայաստանի Հանրապետությանը (ի դեմս Պետգույքի կառավարման կոմիտեի), որից հետո Կոմիտեի նախագահի հրամանով այն կներկայացվի օտարման։

«Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի» սեփականությունը հանդիսացող,այս գույքը Կոմիտեին ամրացնելը և հետագայում պետական կարիքների համար տնօրինելը  բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։

  • Կիսվել: