հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ՌԴ դեսպանն ու ՌԴ առևտրային ներկայացուցիչն այցելել են «Արարատ» սննդի կոմբինատ

ՌԴ դեսպանն ու ՌԴ առևտրային ներկայացուցիչն այցելել են «Արարատ» սննդի կոմբինատ

ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՀՀ-ում ՌԴ Առևտրային ներկայացուցիչ՝ Աննա Դոնչենկոն աշխատանքային-ճանաչողական այցով եղել են «Արարատ» սննդի կոմբինատում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը:

«ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՀՀ-ում ՌԴ Առևտրային ներկայացուցիչ՝ Աննա Դոնչենկոն աշխատանքային-ճանաչողական այցով եղել են Երվանդ Թարվերդյանի ընտանիքին պատկանող «Արարատ» սննդի կոմբինատում»,- գրել է նա:

««Նոյն անգամ ընտրեց Արարատը» վերտառությամբ գրառումը ՌԴ Առևտրային ներկայացուցչության պաշտոնական էջում, չափազանց պարտավորեցվող է»,- նշել է Երվանդ Թարվերդյանը՝ մանրամասնելով այցի նպատակը:

«Պարոն դեսպանի և Առևտրային ներկայացուցչության ուշադրությունը մեր ընտանիքին պատկանող «Կարոլինա» ընկերությունների խմբին, մասնավորապես «Արարատ» սննդի կոմբինատի գործունեությանը, որի տնօրենը եղբայրս է՝ Սարգիս Թարվերդյանը, շատ բարձր եմ գնահատում»,- ընդգծել է նա:

«Մեր հյուրերի հետ հանգամանալից խոսել ենք հայ-ռուսական առևտրային հարաբերությունների, Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ արտահանումների և ներմուծումների, տարածաշրջանային առևտրային ցանցերի հետ համագործակցության մասին:

ՀՀ-ում ՌԴ Առևտրային ներկայացուցչության կողմից «Արարատ» սննդի կոմբինատը հրավեր է ստացել մասնակցելու INNOPROM-2023 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, որի շրջանակներում առաջարկել է նաև իր աջակցությունը՝ ռուսական ընկերությունների հետ կապեր հաստատելու հարցում»,- գրել է Թարվերդյանը։

 

  • Կիսվել: