հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Քննարկվել են ոռոգման համակարգերի արդիականացման հարցերը

Քննարկվել են ոռոգման համակարգերի արդիականացման հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Խոջոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քննարկվել են ոռոգման համակարգերի արդիականացման հարցերը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Քննարկեցինք ոռոգման համակարգերի արդիականացման, պետական աջակցության ծրագրերի ընդլայնման, ոռոգման համակարգերի ներդրման և առավել կիրառելի դարձնելու առկա խոչընդոտները հաղթահարելու հնարավոր ուղիների։

Քննարկմանը մասնակցել են ոռոգման գործընթացում ներգրավված շուրջ երկու տասնյակ կապալառուներ, արտադրողներ, մատակարարներ և ֆերմերներ։

Շատ եմ կարևորում Հայաստանում ոռոգման համակարգերի առավել մասսայական կիրառելիությունը։ Կլիմայական փոփոխություններով պայմանավորված բարձր ջերմաստիճանի պատճառով ջրօգտագործման, ոռոգման գործընթացում խնդիրներ միշտ էլ կարող են առաջանալ։

Անհրաժեշտ է, որ մենք կարողանանք ադապտացվել, ավելի մատչելի և մասսայական դարձնել արդիական ոռոգման տեխնոլագիաները և ապահովել դրանց կիրառելիությունը մեր իրականության մեջ՛՛:

  • Կիսվել: