երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Երևանում իրականացվում են ջրահեռացման, հեղեղատար ոռոգման համակարգերի կառուցման ու վերակառուցման աշխատանքներ

Երևանում իրականացվում են ջրահեռացման, հեղեղատար ոռոգման համակարգերի կառուցման ու վերակառուցման աշխատանքներ

Երևանում ջրահեռացման, հեղեղատար ոռոգման համակարգերի կառուցման ու վերակառուցման նպատակով մայրաքաղաքի 35 հասցեներում իրականացվում են նմանօրինակ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
 
՛՛Դրանցից 2-ում կառուցվում և վերակառուցվում են հեղեղատարներ, իսկ մնացած հասցեներում՝ կոյուղատար և ոռոգման նոր համակարգեր։
 
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող հ․ 95 մսուր-մանկապարտեզին հարակից տարածքում կատարվում են կոյուղագծի վերակառուցման աշխատանքներ։
 
Կոյուղատար համակարգ է կառուցվում նաև Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքում, որը երբևէ կոյուղացված չի եղել՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: