շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քննարկվել են Մալագայի և հայկական ընկերությունների միջև համագործակցության զարգացմանը և համաժողովների կազմակերպմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Մալագայի և հայկական ընկերությունների միջև համագործակցության զարգացմանը և համաժողովների կազմակերպմանն առնչվող հարցեր

Մալագա կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպումներ է ունեցել Մալագայի առևտրական պալատի նախագահ Սերխիո Կուբերոս Լառայի և Անդալուսիայի և Մալագայի գործարարների համադաշնության նախագահ Խավիեր Գոնսալես դե Լառայի հետ։

Ինչպես տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Մալագայի և հայկական ընկերությունների միջև համագործակցության զարգացմանը, գործարար պատվիրակությունների փոխայցելությունների իրականացմանն ու գործարար համաժողովների կազմակերպմանն առնչվող հարցեր։

  • Կիսվել: