շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՊՎԾ-ն շուրջ 1,5 տասնյակ ուսումնասիրություններ է իրականացնում պետական կառավարման մարմիններում. Ռոմանոս Պետրոսյան

ՊՎԾ-ն շուրջ 1,5 տասնյակ ուսումնասիրություններ է իրականացնում պետական կառավարման մարմիններում. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց մեկնաբանութուններ ներկայացնել ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանի գործով՝ ընդգծելով, որ գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում:

Նա տեղեկացրեց, որ Վերահսկողական ծառայությունն այս պահին ուսումնասիրություններ է իրականացնում Առողջապահության նախարարությունում, Պաշտպանության նախարարությունում, Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև «Հայփոստ»-ում:

«Բանականաբար որևէ տեղեկատվություն այս պահին պատեհ չեմ համարում ներկայացնել, քանի որ ուսումնասիորւթյունները դեռ ընթացքի մեջ են, ուսումնասիրություններին պետք է հաջորդի արդյունքների ամփոփում, որից հետո տեղեկատվություն կտամադրվի լրատվամիջոցներին և հանրությանը:

Բայց կարող եմ ասել, որ ծառայությունում այսօր շուրջ 1,5 տասնյակ ուսումնասիրություններ ենք իրականացնում պետական կառավարման մարմիններում, ինչպես նաև մշտադիտարկումներ, այդ թվում՝ ամենօրյա մշտադիտարկման ռեժիմում մենք սկսել ենք վարչապետի, կառավարության որոշումների կատարման ընթացքը մշտադիտարկման տակ պահել և համապատասխան ընթացքը գերատեսչությունների ղեկավարներին պարբերաբար, գուցե նաև շաբաթական կտրվածքով առաջարկներ ենք ներկայացնում մշտադիտարկման արդյունքների, թերացումների վերաբերյալ: Ամենօրյա մշտադիտարկման տակ ենք պահում նաև պետական գնումների սեկտորը: Բոլոր տենդերներում բարձրաստիճան պետական պաշտոնյաներին հնարավոր փոխկապակցվածություն ունեցող սուբյեկտների հայտերն ենք զննում, անհրաժեշտ տեղեկատվություն ենք հավաքագրում»:

  • Կիսվել: