Պուտինը ստորագրել է ՀՀ-ին առանց մաքսատուրքի նավթային խեժ մատակարարելու արձանագրության վավերացման մասին օրենքը
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ադամանդների մատակարարման գործում 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համագործակցության» արձանագրության վավերացման մասին դաշնային օրենքը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից:
Նշվում է, որ դաշնային օրենքը Պետդումայի կողմից ընդունվել է 2020 թ. նոյեմբերի 11-ին, իսկ Դաշնության խորհրդի կողմից հաստատվել է 2020 թ. նոյեմբերի 18-ին:
Արձանագրությունը նախատեսում է նավթային խեժի մատակարարում Հայաստանի Հանրապետություն՝ առանց արտահանման մաքսատուրքերի գանձման: